«Ալ-Հիլալը» և «Նապոլին» համաձայնության են եկել հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի շուրջ։
Սաուդյան ակումբը պատրաստ է վճարել 75 միլիոն եվրո տրանսֆերի համար, որը նախատեսված է պայմանագրով։
Ակումբներն արդեն բանավոր համաձայնության են եկել, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
«Ալ-Հիլալը» արդեն նշանակել է բժշկական զննման ամսաթիվը, սակայն ֆուտբոլիստն ինքը դեռ չի արձագանքել առաջարկին։ Ակումբը ցանկանում է, որ իրավիճակը հստակեցվի 24 ժամվա ընթացքում։
Տարբեր ԶԼՄ-ներում նշվում է, որ սաուդյան ակումբը հարձակվողին առաջարկում է մրցաշրջանի համար 40 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ ըստ RMS Sport-ի՝ 40 մլն և ևս 5 միլիոն՝ բոնուսների տեսքով։



























































