2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ավարտից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, ինչպես նաև ճանաչել լավագույն խաղացողներին և մրցաշրջանի լավագույն գոլը: Այս մրցաշրջանը պատմական դարձավ ՊՍԺ-ի համար, որը նվաճեց իր առաջին եվրոպական գավաթը՝ եզրափակiչում 5:0 հաշվով վստահորեն հաղթելով «Ինտերին»:
Խորհրդանշական հավաքականի կազմը
ՈւԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովի կողմից կազմված մրցաշրջանի խորհրդանշական թիմում գերակշռում են ՊՍԺ-ի խաղացողները՝ 11-ից 7 ներկայացուցիչ:
Դարպասապահ
- Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)
Պաշտպաններ
- Նունու Մենդեշ (ՊՍԺ)
- Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)
- Մարկինյոս (ՊՍԺ)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
Կիսապաշտպաններ
- Դեկլան Ռայս («Արսենալ»)
- Վիտինյա (ՊՍԺ)
Հարձակվողներ
- Ռաֆինյա («Բարսելոնա»)
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
- Դեզիրե Դուե (ՊՍԺ)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)

Լավագույն ֆուտբոլիստ՝ Ուսման Դեմբելե
Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչվեց Ուսման Դեմբելեն: Ֆրանսիացի խաղացողը փայլեց ամբողջ մրցաշարի ընթացքում՝ 15 խաղում խփելով 8 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում: Նրա անփոխարինելի դերը հատկապես ակնհայտ էր փլեյ-օֆֆ փուլում և եզրափակիչում, որտեղ նա դարձավ խաղի գլխավոր շարժիչ ուժերից մեկը:

Լավագույն երիտասարդ խաղացող՝ Դեզիրե Դուե
ՊՍԺ-ի 19-ամյա հարձակվող Դեզիրե Դուեն ճանաչվեց մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող: Նա մասնակցեց 16 խաղի՝ խփելով 5 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում: Ամենահիշարժան պահը եզրափակիչն էր «Ինտերի» դեմ, երբ նա դարձավ առաջին դեռահասը, ով Չեմպիոնների լիգայի եզրափակչում խփել է երկու գոլ:

ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները բարձր գնահատեցին Դուեի խաղը.
«Դուեն տպավորիչ էր փլեյ-օֆֆ փուլում և եզրափակիչում: Նա դարձավ ոգեշնչման աղբյուր երիտասարդների համար»:
Նախորդ տարիների լավագույն երիտասարդ խաղացողներ
2023/24 – Ջուդ Բելինգհեմ («Ռեալ»)
2022/23 – Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)
2021/22 – Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)
Լավագույն գոլ՝ Լամին Յամալ
Մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալը: Նրա գեղեցիկ հարվածը կիսաեզրափակչի առաջին խաղում՝ «Ինտերի» դեմ, 24-րդ րոպեին, արժանացավ ՈւԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովի բարձր գնահատականին:


























































