«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ այս ամառ չի պատրաստվում լքել ակումբը։ Կարճ հարցազրույցում նա հստակեցրել է, որ կենտրոնացած է կատալոնական թիմի հետ իր ապագայի վրա։
«Ես մնում եմ Բարսելոնայում, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Դա հստակ է։ Վստահ եմ, որ մենք ավելի կուժեղանանք։ Ես ցանկանում եմ ավելի շատ հաղթանակներ գրանցել», – ասել է լեհ հարձակվողը։
36-ամյա Լևանդովսկու պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին մասնակցել է 52 հանդիպման, խփել 42 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
























































