«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան ամռանը ցանկանում է լքել ակումբը:
The Telegraph-ի հաղորդմամբ, Նիդերլանդների ակումբը պատրաստ է վաճառել դարպասապահի տրանսֆերը 35-40 մլն ֆունտի դիմաց: Օնանայի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2 տարի անց: Հաղորդվում , որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», ՊՍԺ-ն ու «Չելսին»:
Նիդերլանդների դադարեցված առաջնությունում Օնանան անցկացրել է 24 խաղ, որից 8-ում գնդակ բաց չի թողել: