«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, որը վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ում, կարող է կարիերան շարունակել իսպանական «Ատլետիկոյում»: Այս մասին տեղեկացնում է Football-Italia.net-ը:
Հաղորդվում է, որ իսպանական թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արգենտինացուն տեսնում է որպես փոխարինող Դիեգո Կոստային, որը ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ատլետիկոյից»:
Նշվում է, որ ակումբն արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի կնոջ՝ գործակալ Վանդա Նառայի հետ: