«Յուվենտուսի» լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը համաձայնեցրել է նոր պայմանագիրը թուրինյան ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
Պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ակումբի նախագահ Անդրեա Անելելիի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Դարպասապահը նոր պայմանագիրը կստորագրի նույն պայմաններով, ինչպես որ այն այժմ գործում է:
Պայմանագիրը կստորագրվի պաշտոնապես այն բանից հետո, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Իտալիայում իրավիճակը կկայունացվի: