Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ է մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, և նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։
Նշվում է, որ բրազիլացին՝ հարկերը հանած, յուրաքանչյուր մրցաշրջանի համար կվաստակի 20 միլիոն եվրո, իսկ բոնուսների դեպքում այս գումարը կարող է հասնել 30 միլիոնի։
Վինիսիուսի ներկայիս պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ ավարտվում է 2027 թվականի հունիսին։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։