Ռուսական «Մատչ TV» հեռուստանըկերության մեկնաբան Գեորգի Չերդանցևը կիսվել է Մոսկվայում կորոնավիրուսի տարածման մտահոգություններով.
«Եթե Մոսկվայում մինչև ապրիլի 29-ը վարակակիրների թվի զգալի աճ չլինի, ամսի 30-ին պետք է չեղարկել ինքնամեկուսացման հրամանը և վերադառնալ առօրյա կյանքի: Ավելի վատ չի լինի»,-գրել է Չերդանցևը:
Երեկ Մոսկվայում սկսել է գործել տեղաշարժման թույլտվության ռեժիմը:
Այս պահի դրությամբ Ռուսաստանում կա մոտ 28 հազար վարակակիր, մահացել է 232 մարդ: