Իսպանական «Էլչեի» հարձակվող Ժոնատասը հաջողությամբ անցել է կորոնավիրուսից բուժման գործընթացը:
«Ես առողջացել եմ ու 100 տոկոսով ինձ լավ եմ զգում, բայց մինչև հիմա չեմ հասկանում, թե որտեղ եմ վարակվել: Հասկացել եմ, որ այս հիվանդությունը չպետք է թերագնահատել: Առողջությունն ու անվտանգությունը միշտ առաջնային են, այդ իսկ պատճառով, եկե՛ք, բոլորս պահենք անվտանգության կանոնները:
Միասին մենք դուրս կգանք այս իրավիճակից»,-աել է ֆուտբոլիստը: