Շոտլանդիայի 2-րդ, 3-րդ ու 4-րդ դիվիզիոնների համար մրցաշրջանն ավարտված է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Շոտլանդական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի մամուլի ծառայությունը (SPFL): Մրցաշրջանը վաղ ավարտվելու մասին որոշմանը համաձայնել է ակումբների 81 տոկոսը։
«Դանդի Յունայթեդը» հռչակվել է Չեմպիոնշիփի հաղթող, «Ռեյթ Ռովերսը»՝ Լիգա 1-ի, իսկ «Քոուվ Ռեյնջերսը» դարձել է Լիգա 2-ի չեմպիոն։
Շոտլանդիայի բարձրագույն խմբի առաջնության վերաբերյալ որոշում առայժմ չի կայացվել։ Մրցաշարը դադարեցվել է մինչև հունիսի 10-ը։
























































