Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակն է:
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը և իսպանացուն տեսնում են որպես իդեալական թեկնածու։ Սակայն կողմերի միջև պաշտոնական բանակցություններ դեռևս չեն եղել։ Ֆուտբոլիստը գտնվում է նաև «Արսենալի» ու «Բավարիայի» դիտակետում։
Հիշեցնենք, որ Ուիլյամսի պայմանագրով նախատեսված տրանսֆերի փոխհատուցման կետը կազմում է 58 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է 2027 թվականի ամռանը։




























































