Ուրբաթ օրը՝ ապրիլի 18-ին, «Կանը» ֆրանսիական Լիգա 2-ի 31-րդ տուրում պարտվեց «Մարտիգեին» (0-3): Այս պարտությունից հետո թիմը կորցրեց Ֆրանսիայի երկրորդ լիգայում մնալու հնարավորությունները:
«Կանը» 1983 թվականից ի վեր առաջին անգամ իջել է երկրի երրորդ ուժեղագույն դիվիզիոն:
Այս պահին թիմը զբաղեցնում է Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղը: 2023/2024 մրցաշրջանում «Կանը» զբաղեցրել էր 6-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։
Անցյալ ամառ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գնել է «Կանի» վերահսկիչ փաթեթը՝ վճարելով մոտ 20 միլիոն եվրո։


























































