Ըստ Il Corriere dello Sport-ի, «Բարսելոնան» կողմնորոշվել է իր տրանսֆերային գլխավոր նպատակների հարցում։
Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկանում է առաջին հերթին ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, իսկ 2021 թվականի ձնեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ «Աթլետոկիոյի» կիսապաշտպան Սաուլին և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
Կատալոնական ակումբի համար առաջնային տարբերակը շարունակում է մնալ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Goal.com-ը գրում է, որ «Բարսելոնան» այլընտրանքային տարբերակ է մշակում Լաուտարոյի տրանսֆերի չիրականացման պարագայում կիրառելում համար։ Աղբյուրի պնդմամբ՝ «Պլան Բ»-ն կայանում է «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու մեջ։