Լա լիգայի 31-րդ տուրի «Ալավես»-«Ռեալ Մադրիդ» (0:1) հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուները մի քանի անգամ վիրավորական վանկարկումներ են հնչեցրել «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հասցեին, հաղորդում է Marca-ն։
Երկրպագուների տրիբունան վանկարկում էր «Ասենսիո, մեռիր»։ Բացի այդ, տրիբունաներում հայտնվել են «Հեռացիր» և «Ռեալը ագրեսորների պաշտպանն է» գրությամբ պաստառներ։
78-րդ րոպեին մրցավարը երկրպագուների պահվածքի պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել խաղը։ Մարզադաշտի ցուցատախտակին անմիջապես ցուցադրվել է ակումբի պաշտոնական հաղորդագրությունը. ««Ալավեսը» մերժում և դատապարտում է ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում սպորտում»:
2023 թվականի սեպտեմբերին Ասենսիոն, «Ռեալ Մադրիդ C»-ի երեք այլ խաղացողների հետ միասին ձերբակալվել է անչափահաս աղջկա մասնակցությամբ ինտիմ տեսանյութ ապօրինի տարածելու կասկածանքով։ Սկզբում նա գործով վկա էր, սակայն ավելի ուշ Կանարյան կղզիների Գերագույն դատարանը հայտարարեց, որ Ռաուլ Ասենսիոն դեռևս կասկածյալի կարգավիճակ ունի։




























































