«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան կարիերան կարող է շարունակել Իտալիայում։
La Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ ռուս ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն»։ Ակումբը ուշադրությամբ հետևում է Ձյուբային և դիտարկում է ամռանը նրան ձեռքբերելու տարբերակը։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Լացիոն» հետևում է ՌՊԼ-ի երկու այլ ֆուտբոլիստների՝ Ալեքսանդր Կոկորինի և Սերդար Ազմունի խաղին։
Ընթացիկ մրցաշրջանում Ձյուբան 28 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ձյուբայի գործող պայմանագիրը «Զենիթի» հետ լրանում է հունիսի 30-ին։