«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն ու «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը մրցաշրջանի ավարտին կարող են կարիերաները շարունակել Ա Սերիայում։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
32-ամյա ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», ընդ որում, երկու խաղացողներն էլ հռոմեացիներին կարող են անվճար հասնել, քանի որ նրանց ներկայիս պայմանագրերը նախատեսված են մինչև 2020 թվականը։
«Ռոման» դիտարկում է Վերտոնգենին այն դեպքում, եթե ամռանը չկարողանա ձեռք բերել Քրիս Սմոլինգին, որի իրավունքները պատկանում են ՄՅՈՒ-ին։