Երեկ՝ մարտի 28-ին, ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ գործ է հարուցել Մադրիդի «Ռեալի» չորս խաղացողների՝ Կիլիան Մբապեի, Վինիսիուս Ժունիորի, Դանի Սեբալյոսի և Անտոնիո Ռուդիգերի դեմ։
«Սերուցքայինների» խաղացողները մեղադրվում են անպարկեշտ պահվածքի համար։ Նշվում է, որ նրանք տարբեր ժեստեր են ցույց տվել Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուներին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում (1:0)։
Goal պորտալը նշում է, որ Մբապեն անպարկեշտ ժեստ է ցուցադրել՝ ձեռքը իջեցրել է աճուկի հատվածն ու թափահարել այն։ Նմանատիպ ժեստի պատճառով Ջուդ Բելինգհեմը որակազրկվեց մեկ խաղով Եվրո-2024-ի ժամանակ։ Սա նշանակում է, որ Մբապեին կարող է սպառնալ նույն պատիժը։
Երեքշաբթի՝ ապրիլի 8-ին, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի «Արսենալին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































