«Բարսելոնան» մտադիր է վաճառել եզրային հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ է 60 միլիոն եվրոյով վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստին։ Սա քննարկվել է ֆուտբոլիստի գործակալի հետ Դեմբելեի վնասվածք ստանալուց օրեր առաջ։
Սակայն հաղորդվում է, որ Դեմբելեի համար գնորդներ չկան։ Այդ իսկ պատճառով ամենայն հավանականությամբ Դեմբելեն ևս մեկ տարի կմնա «Բարսելոնայում»։
«Կապտանռնագույնները» 124 միլիոն եվրոյով էին գնել Դեմբելեին 2017 թվականի ամռանը «Բորուսիա» Դորտմունդից։