«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կիսել է իր կարծիքը իր գործընկեր Լաուտարո Մարտինեսի վերաբերյալ:
«Զարմանալի է, այս տղան իսկապես գազան է: Նա շատ լավն է ամեն ինչում՝ անընդհատ բարելավում է իր խաղը: Ես սիրում եմ նրան», – ասել է Լուկակուն Instagram-ի ուղիղ եթերում:
Ֆուտբոլիստը գնահատել է նաև Ա Սերիայի մակարդակը, որտեղ նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2019-ի ամռանը:
«Կարծում եմ, որ Ա Սերիան իսկապես լավն է: Խաղի ինտենսիվության և էներգիայի մակարդակը համեմատելի է Պրեմիեր լիգայի հետ: Բայց իտալական ակումբները մեծ ուշադրություն են դարձնում մարտավարությանը, այնպես որ դուք պետք է ավելի շատ մարզվեք: Գոլ խփելը այնքան էլ հեշտ չէ, որքան մարդիկ կարծում են։ Այս երկու լիգաներն իրականում լավն են: Յուրաքանչյուր լիգա ունի իր ուժեղ կողմը, և ես ուրախ եմ, որ բացահայտում եմ ևս մեկ լիգա: Ես սիրում եմ և Իտալիան, և Անգլիան: Երկու երկրներն էլ ինձ համար շատ ջերմ են», – ավելացրել է բելգիացին: