Անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով հանդես է գալիս ֆրանսիական «Մարսելում», դիմել է փոխել իր ազգային թիմը․ նա մտադիր է հանդես գալ Ճամայկայի ազգային հավաքականում, որտեղից են իր ծնողները։
Համապատասխան հարցումն արդեն ներկայացվել է, մնում է սպասել Ճամայկայի Ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանին։
Սա նշանակում է, որ Գրինվուդն այլևս հանդես չի գա Անգլիայի հավաքականում․ կանոնակարգը թույլ է տալիս նման փոփոխություն կատարել միայն մեկ անգամ։
Ճամայկայի հավաքականն իր պատմության ընթացքում միայն մեկ անգամ է մասնակցել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, այն էլ՝ 1998 թվականին։



























































