Մադրիդի «Ռեալի» և «Ալանիայի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն պատմել է, որ Վլադիկավկազը ներկայացնող ակումբում ֆուտբոլիստները հանդիպումներից առաջ օղի են խմել։
«Թիմակիցներս օղի էին սիրում, այն հավանում էր նույնիսկ մարզիչը։ Նրանք հանդիպումներից առաջ խմում էին; Բայց ես, օրինակ, նախընտրում էի մի բաժակ վիսկի խմել, քան օղի։ Այնտեղ սովորական բան էր։ Թուրքիայում, օրինակ, ընդունված էր խաղերից հետո ծխել ցնցուղի տակ»,- Դրենտեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Դրենտեն «Ֆեյենորդի» ակադեմիայի սան է: Հոլանդացին «Ալանիա» է տեղափոխվել 2013 թվականի փետրվարին, սակայն 6 ամիս անց հեռացել է թիմից: Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը վեց հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, որոնցում խփել է երեք գնդակ, ինչպես նաև ստացել է երկու դեղին քարտ։ Նա խաղացել է նաև «Ռեալ Մադրիդ», «Հերկուլես», «Էվերթոն», «Ռեդինգ», «Շեֆիլդ Ուենսդեյ», «Կայսերի Էրչիեսսպոր», «Բանիյաս», «Քսերկես» և «Սպարտայում»: Նա մեկ հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում։

























































