Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։ Սալիբայի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում Սալիբան լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։



























































