Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Todofichajes պորտալը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 24-ամյա բրազիլացու ձեռքբերմամբ լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» պատրաստվում են հարձակվողին գնելու փորձ կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Անգլիական ակումբը պատրաստ է Ռոդրիգոյի տրանսֆերի համար հատկացնել 85 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը:
























































