«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ահռելի ձուկ է բռնել։ Շվեդ ֆուտբոլիստը հաջող ձկնորսության արդյունքը տեղադրել է ինստագրամյան իր էջում։
«Ի՜նչ օր է»,- գրել է նա։
Մի քանի լուսանկար անելուց հետո 38-ամյա խաղացողը բաց է թողել ձկանը։
Զլատանը «Միլան» է վերադարձել այս ձմեռ՝ ազատ խաղացողի կարգավիճակով՝ ակումբի հետ կես տարվա պայմանագիր կնքելով: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս-Անջելես Գելաքսիում»: