«Լիվերպուլը» ծրագրում է վերջին տարիների իր ամենամեծ ամառային տրանսֆերային պատուհաններից մեկը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիների առաջին նպատակը «Բորնմուտի» 19-ամյա պաշտպան Դին Հյուսենն է, ում ակումբը տեսնում է որպես 33-ամյա Վիրջիլ վան Դեյկի երկարաժամկետ փոխարինող։ Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 50 միլիոն ֆունտ ստեռլինգի (60,5 միլիոն եվրո) կլաուսուլա (տրանսֆերի փոխհատուցման կետ):
«Լիվերպուլի» մյուս տրանսֆերային նպատակը «Նյուքասլի» 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակն է։
Ակումբները, որոնք հետաքրքրված են շվեդ ֆուտբոլիստին ձեռք բերելով, պետք է 120-150 մլն ֆունտի (145-180 մլն եվրո) առաջարկ ներկայացնեն: Ինքը՝ Իսակը, դեմ չէ «Լիվերպուլ» տեղափոխվելուն, եթե հնարավորություն ընձեռվի, հայտնում է աղբյուրը։



























































