«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն և սպորտային տնօրեն Կրիստիանո Ջունտոլին հրաժարվել են իրենց մեկ ամսվա աշխատավարձից՝ «Նապոլիի»՝ արձակուրդում գտնվող աշխատակիցներին օգնելու համար:
Որոշումը երկուսն էլ կայացրել են առանց խորհրդի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլիի» մոտ 30 աշխատակից մարտին և ապրիլին արձակուրդ են ուղարկվել, իսկ աշխատավարձ չեն ստացել:
Ֆուտբոլիստների հետ բանակցությունները շարունակվում են՝ աշխատավարձերի նվազման հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար: