Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը գոհ է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից (3-2).
«Լավ հանդիպում ստացվեց։ Ես հիանալի հանդիպում անցկացրեցի։ Մենք լավ էինք պաշտպանվում, և կարևոր չէ, թե ով է գոլ խփում կամ ով կընտրվի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, քանի որ մենք բոլորս այստեղ ենք այս մարզաշապիկով մեծ հաջողությունների հասնելու համար:
Ես տեսա պաստառը, բայց այն ամենը, ինչ անում են երկրպագուները, ինձ ուժ է տալիս և օգնում հիանալի հանդիպում անցկացնել:
Եվ այդպես էլ եղավ։ Նրանք գիտեն մեր պատմությունը, այն ամենը, ինչ մենք անում ենք Չեմպիոնների լիգայում։ Այստեղ արդեն հինգերորդ անգամն ենք, միշտ ցուրտ է։ Մենք պետք է շարունակենք այսպես հանդես գալ»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» վինգերին Marca-ն։
























































