Ֆուտբոլային Եվրոպայում միակ առաջնությունը, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պատճառով, շարունակում է մնալ Բելառուսի առաջնությունը։
4-րդ տուրում «Նեմանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը «Բելշինայի» հետ։
Տանտերերի կազմում հաշիվը բացել է հենց Կադիմյանը՝ տուգանային հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։