Կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի գրանդ ակումբի դիտակետում։
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, անգլիացուն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին»:
«Սիթին» ցանկանում է թիմում տեսնել Բելինգհեմին՝ հաշվի առնելով Քևին Դե Բրույնեի հավանական հեռանալն ամռանը:
Աղբյուրը նշում է, որ Ջուդ Բելինգհեմի տրանսֆերին աջակցում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Միաժամանակ հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ վաճառել 21-ամյա Բելինգհեմի տրանսֆերը։ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից՝ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո։