Կայացել է Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի 23-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու Մադրիդի «Ատլետիկոն», որն ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման ավարտից հետո Լա Լիգայի մամուլի ծառայությունը ճանաչեց հանդիպման լավագույն խաղացողին։
Այսպիսով, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հյուրերի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Նա մեկ գոլ է խփել։ Առաջին խաղակեսում նա իրացրեց 11 մետրանոցը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» պատասխան գնդակը 50-րդ րոպեին խփեց հարձակվող Կիլիան Մբապեն։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսն Իսպանիայի առաջնությունում անցկացրած 23 հանդիպմանը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

























































