Ռոբերտո Ֆիրմինոն այլևս չի կարողանա հանդես գալ «Ալ Ահլիի» կազմում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի մրցաշրջանի մնացած հատվածում:
Բրազիլացի հարձակվողը, ով այս մրցաշրջանում ակումբի կազմում 17 հանդիպմանը դարձել է հինգ գոլի հեղինակ, դուրս է մնացել թիմի կազմից, որպեսզի տեղ ազատվի նորեկ Գալենոյի համար, որը հունվարին «Պորտուից» տեղափոխվեց 42 միլիոն ֆունտով:
Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի կանոնների համաձայն՝ ակումբները կարող են իրենց թիմում ունենալ ոչ ավելի, քան 10 արտասահմանցի ֆուտբոլիստ, իսկ Գալենոն, ինչպես Ֆիրմինոն, բրազիլացի է:
«Ալ Ահլիի» մարզիչ Մաթիաս Յեսլեն ասել է, որ Ֆիրմինոյին կազմից դուրս թողնելու որոշումը դժվար էր, բայց կանոնների պատճառով՝ անհրաժեշտ: Նա հավելել է, որ ակումբը բարձր է գնահատում ֆուտբոլիստին, ով շարունակում է մնալ թիմի առաջատարներից մեկը։
Թեև Ֆիրմինոն չի մասնակցի առաջնության մնացած 15 հանդիպումներին, նա դեռ իրավունք ունի հանդես գալ ակումբի կազմում Ասիայի Չեմպիոնների լիգայում: Թիմն արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: