Իսպանիայի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» հենակետային կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստն ամռանը կփոխի ակումբային գրանցումը։ Նշվում է, որ խաղացողը ընտրություն է կատրել «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» միջև։
Սուբիմենդին որոշել է միանալ Մադրիդի «Ռեալին». իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Իսպանացին բասկյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































