Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաջորդ մրցաշրջանում կարող է հայտնվել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռոմայի» սեփականատերեր Ռայան և Դեն Ֆրիդկին եղբայրները ներկայումս փորձում են համոզել իտալացուն գլխավորել իրենց թիմը։
Նրանք ցանկանում են նոր մրցաշրջանը սկսել անվանի մարզչի հետ, ինչպես դա արեցին Ժոզե Մոուրինյուի օրոք 2021 թվականին։ Նրանք կարծում են, որ Անչելոտին իդեալական կլիներ այդ դերի համար:
Ֆրիդկիններն Անչելոտիին առաջարկում են ամբողջական ազատություն տրանսֆերային և սպորտային առումներով: Նրանք ցանկանում են ամրացնել «Ռոմայի» տեղը Եվրոպայի էլիտայում:
Նշվում է, որ Անչելոտիի ժամանումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Մադրիդի «Ռեալի» սեփականատեր Ֆլորենտինո Պերեսը որոշի դադարեցնել համագործակցությունը նրա հետ։
























































