Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն ռեկորդային գումարի դիմաց կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ»։ Այս մասին հայտնում է Globo Esporte-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարի հեռանալուց հետո սաուդցիները ցանկանում են մեգատնասֆեր կատարել։ Ակումբը բրազիլացուն առաջարկում է ոչ միայն ֆինանսական շքեղ պայմաններ, այլև նախագծի գլխավոր աստղի կարգավիճակ։
Նշվում է, որ «Ալ-Հիլալը» 24-ամյա խաղացողի համար «սերուցքայիններին» պատրաստ է վճարել 300 միլիոն եվրո։
Ռոդրիգոյի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































