Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նորից խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի նոր ձևաչափի մասին։
«Խաղերը չափազանց շատ են։ Բայց դա կոնկրետ չազդեց մեր արդյունքների վրա, քանի որ դրանք չափազանց շատ են բոլորի համար: Ֆուտբոլում հիմա պետք է խաղերի քանակը կրճատել, ոչ թե ավելացնել։ Սա իմ կարծիքն է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը :
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքներով Մադրիդի «Ռեալը» զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և չկարողացավ միանգամից դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ։
Անցումային խաղում «սերուցքայինները» կհանդիպեն կա՛մ «Սելթիկին», կա՛մ «Մանչեսթեր Սիթիին»: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա վաղը՝ հունվարի 31-ին։
























































