«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրայթվայթը «Թվիթերի» իր էջում ցուցադրել է նոր սանրվածքը:
28-ամյա դանիացի ֆուտբոլիստը բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի լեգենդար սանրվածքն է արել, որով Ռոնալդոն մասնակցում էր ԱԱ-2002-ին:
Բրայթվայթը «Բարսելոնա» է տեղափոխվել «Լեգանեսից» այս տարվա փետրվարին:
Ավելի վաղ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում «Չելսիի» պատանի երկրպագուն իր հորը խնդրում է իր համար «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սանրվածքից ստանալ, բայց հայրը նրա մազերը Ռոնալդոյի պես է կտրում: