Հոլիվուդյան աստղ Ռայան Ռեյնոլդսն ու նրա գործընկեր Ռոբ Մաքելենին դարձել են Կոլումբիայի բարձրագույն լիգայի «Լա Էկիդադ» ակումբի սեփականատերերը, հայտնում է The Sun-ը։
Ռեյնոլդսն ու Մաքելնին չեն լինի ակումբի միակ սեփականատերերը։ Նրանցից բացի, համասեփականատերեր է նաև դերասանուհի Եվա Լոնգորիան։
Ռեյնոլդսին ու Մաքելենին են պատկանում ոչ միայն հայտնի «Ռեքսեմը», այլև մեքսիկական «Նեսահան»։ Երկու ակումբներն էլ նրանց վերահսկողության տակ են անցել 2021 թվականին։ Իսկ այժմ հերթը կոլումբիական ակումբինն է։
Թիմը հիմնադրվել է 1982 թվականին, իսկ 2008 թվականին հաղթել է Կոլումբիայի գավաթը։