Իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան համաձայնեցրել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ անձնական պայմանագրի բոլոր պայմանները։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա կիսապաշտպանը ՊՍԺ-ի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի: Նրա աշխատավարձը կբարձրանա հինգ անգամ՝ համեմատած այն բանի, ինչ նա ստանում է իտալական ակումբում։ Հաղորդվում է, որ ֆրանսիական թիմի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն «Նապոլիի» ղեկավարության հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերի բոլոր մանրամասները։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 85 մլն եվրո։