«Միլանը» մտադիր է հաղթել «Յուվենտուսին»՝ «Էմպոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի 20-ամյա կենտրոնական պաշտպան Սաբա Գոգլիչիձեի համար պայքարում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» ցանկանում են գնել վրացի ֆուտբոլիստին հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ և վարձավճարով թողնել «Էմպոլիում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ընդգծվում է, որ «Յուվենտուսը» դիտարկում է Գոգլիչիձեին գալիք ամառ գնելու տարբերակը։
Այս մրցաշրջանում Գոգլիչիձեն իտալական ակումբւ կազմում մասնակցել 16 հանդիպման՝ աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը երիտասարդ վրացու տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո: