Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հինգ տարվա պայմանագիր կկնքի Ուզբեկստանի հավաքականի և «Լանսի» 20-ամյա պաշտպան Աբդուկոդիր Հուսանովի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի ամառ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «քաղաքայինները» ֆրանսիական ակումբին առաջարկ են արել 50 միլիոն եվրոյի չափով՝ ներառյալ բոնուսները։ Ինքը՝ Հուսանովը, «անհամբերությամբ» սպասում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։
Հուսանովը «Լանսում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։