«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի՝ ՊՍԺ տեղափոխության շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը ցանկանում է 23-ամյա վրացու համար ստանալ առնվազն 80 միլիոն եվրո։ Կվարացխելիան և նրա ներկայացուցիչները միաժամանակ քննարկում են ՊՍԺ-ի հետ անձնական պայմանագրի կետերը։ Փարիզցիները առաջարկում են 4 անգամ ավելի շատ աշխատավարձ (12 միլիոն եվրո), քան այժմ վաստակում է խաղացողը։
Ընթացիկ մրցաշրջանում վրացին նեապոլայն ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Նապոլին» կիսապաշտպանին գնել էր 2022 թվականի ամռանը 10 միլիոն եվրոյով Բաթումիի «Դինամոյից»:



























































