Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը այսօր՝ հունվարի 8-ին հայտարարեց, որ կլքի զբաղեցրած պաշտոնը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Le Parisien պարբերականի հաղորդմամբ՝ Դեշամին փոխարինելու հիմնական թեկնածուն Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է։
Նշենք, որ Զինեդին Զիդանը մարզչական աշխատանքով չի զբաղվել 2021 թվականի ամռանից, հենց այդ ժամանակ նա հեռացավ «Ռեալից»։ Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։



























































