Բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը, ով հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում, ամուսնալուծության գործընթացի պատճառով ստիպված է եղել լքել տունը և տեղափոխվել «սերուցքայինների»՝ Վալդեբեբասում գտնվող մարզաբազա։
Estadio Deportivo-ի հաղորդմամբ, Կառլոսն ամուսնալուծվում է կնոջ՝ Մարիանա Լուքսոնի հետ, որի հետ ապրել է 15 տարի և դաստիարակել երկու դուստր: Ամուսնալուծությունը լինելու է բարդ, քանի որ վիճարկվում է նախկին ֆուտբոլիստի մոտ 160 միլիոն եվրո արժեք ունեցող կարողությունը:
Նշենք, որ Մարիանայի հետ ունեցած երկու երեխաներից բացի, Կառլոսն ունի ևս 9 երեխա՝ 6 տարբեր կանանցից, որոնցից 7-ը բնակվում են Բրազիլիայում, իսկ մնացած երկուսը՝ Մեքսիկայում և Հունգարիայում:



























































