«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը հայտնել է, թե արդյոք ինքը որևէ բան գիտի՞ «կարմիրների» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին։
«Ես մի քիչ իսպաներեն եմ սովորում, կարող եմ մի քանի արտահայտություն ասել, բայց դա չի նշանակում, որ ես պատրաստվում եմ ապրել Իսպանիայում: Տրենտը չի խոսում իր ծրագրերի մասին, բայց ես իսկապես սիրում եմ այս խելագարին»,- Սալահի խոսքերն է մեջբերում իսպանական Football Espana առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերը գնել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մրցաշրջանում 26-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում «կարմիրների» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:



























































