Իրանի «Էսթեղլալ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ռամին Ռեզայանը տուգանվել է 12 հազար դոլարով այն բանից հետո, երբ Իրանի առաջնության 14-րդ տուրի` «Չադորմալուի» հետ խաղից առաջ գրկել է երկրպագուին։ Այս մասին հայտնում է Tarafdari-ն։
Խաղից առաջ երկրպագուներից մեկը մոտեցել է հյուրերի ավտոբուսին և գրկել «Էսթեղլալի» պաշտպանին։ Սրանից հետո ֆուտբոլիստը հրավիրվել է առաջնության էթիկայի հանձնաժողով, որը որոշել է տուգանել Ռամին Ռեզայանին 12 հազար դոլարի կամ 510 միլիոն ռիալի չափով։
Հարկ է հիշեցնել, որ Իրանում արգելված է հասարակական վայրերում կնոջ և տղամարդու հպումը։ Այս վարքագիծը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե և՛ տղամարդը, և՛ կինը կապված են միմյանց հետ:




























































