Մադրիդի «Ռեալը» որոշել է այս ձմռանը ոչ մի քայլ չձեռնարկել կազմն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի համաձայն՝ հունվարյան տրանսֆերների փոխարեն «Ռեալը» մտադիր է կենտրոնանալ «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ պայմանագրեր կնքելու վրա, որոնց աշխատանքային պայմանագրերը ակումբների հետ ավարտվում են առաջիկա ամռանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ անգլիական ակումբի ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է ղեկավարությանը 2025 թվականի ամռանը իսպանական գրանդին միանալու իր մտադրության մասին։




























































