«Ալ-Իթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է El Gol Digital։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Նշվում է, որ «արքայական» ակուբում հույս ունեն, որ ֆուտբոլիստի փորձը կօգնի ավելի երիտասարդ խաղացողներին մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Հաղորդվում է, որ ինքը՝ Կանտեն, դրական է վերաբերվում «սերուցքայիններին» միանալու գաղափարին։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին սաուդյան ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Կանտեի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո:























































