«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան քննադատել է թիմի խաղը Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (1:2):
«Մենք արժանի էինք այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Այս մակարդակում մեկ կամ երկու խաղ կարող է անհաջող լինել: Բայց երբ դա կրկնվում է 10 խաղ, դուք չեք կարող ասել, որ դա պարզապես բախտ է կամ անհաջողություն: Հարցը դրանում չէ:
Դերբիում 87-րդ րոպեի դրությամբ հաղթելով 1:0 հաշվով՝ մեր անկյունայինից հետո ամեն ինչ ավարտվեց իրենց օգտին 11 մետրանոցով։ Եթե դու նման հիմար որոշումներ ես կայացնում, երբ մնացել է երեք-չորս րոպե, ապա արժանի ես վճարելու դրա համար։ Եթե նայեք խաղին, ապա իմ կարծիքով միայն մեկ թիմ կար, որը կարող էր հաղթել, բայց ի վերջո մենք պարտվեցինք։
Սա միայն մեկ խաղ չէ, վերջին շրջանում դա տեղի է ունենում բազմաթիվ հանդիպումներում։ Մենք պետք է նայենք ինքներս մեզ: Դուք կարող եք ասել, «Դե, լավ, անհաջողություն էր»: Ոչ, ամեն ինչ կապված է ձեր կայացրած որոշումների հետ: Այսօր վերջին րոպեներին մենք խաղում էինք 15 տարեկանների պես»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» պարտվել է առաջնության վերջին 11 խաղերից ութում։























































