Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հակված է մնալ «Էնֆիլդում» և մերժել Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ 26-ամյա պաշտպանը բարձր է գնահատել Առնե Սլոթի աշխատանքը և վստահություն հայտնել ակումբին։
Ալեքսանդր-Առնոլդի վերջին հայտարարությունները Sky Sports News-ին տված հարցազրույցում մեծ ոգևորություն է առաջացրել «կարմիրների» երկրպագուների շրջանում։
«Առաջին իսկ օրվանից ես հասկացա, որ ինձ դուր է գալու աշխատել Առնի ղեկավարությամբ։ Ես զգում եմ, որ կարող եմ բարելավել իմ հմտությունները և շատ բան սովորել։ Նա իսկական ֆուտբոլի սիրահար է, և նրա ուշադրությունը մանրուքներին պարզապես անհավանական է։
Եթե մեզ դա ասեին մրցաշրջանի սկզբում, մենք շատ ուրախ կլինեինք։ Մենք հիանալի դիրքում ենք, հատկապես Պրեմիեր լիգայում։ Չեմպիոնների լիգայում ամեն ինչ կորոշվի փլեյ-օֆֆ փուլում։ Մեզ անհրաժեշտ է պահպանել կայունությունը առաջիկա ամիսներին և ապահովել հաջողության լավագույն հնարավորությունները»,- նշել է անգլիացին։
Ալեքսանդր-Առնոլդի պայմանագիրը սպառվում է այս մրցաշրջանի վերջում, և հունվարի 1-ից նա կարող է բանակցել ցանկացած արտասահմանյան ակումբի հետ։ Այս հանգամանքը անհանգստություն է առաջացնում «Լիվերպուլի» երկրպագուների մոտ, հատկապես հաշվի առնելով «Ռեալի» հետաքրքրությունը նրա հանդեպ։ Մադրիդյան ակումբը անգլիացուն դիտարկում է որպես 2025 թվականի ամառային գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։


























































