«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմում տիրող ճգնաժամի մասին:
«Կարո՞ղ է «Մանչեսթեր Սիթին» դուրս գալ ճգնաժամից: Այս տարի չգիտեմ։ Ես իսկապես հավատում եմ, որ սա մեծ մարտահրավերներով տարի է լինելու: Մենք պետք է կայունություն գտնենք. Բայց եթե մենք կարողանանք հաղթահարել սա, մեզ հետ հեշտ չի լինի գործ ունենալ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորությամբ «քաղաքայինները» վեց անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայում։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 27 միավոր և այժմ չորրորդ տեղում է։
Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 10 խաղերում «Մանչեսթեր Սիթին» մեկ հաղթանակ է տարել։